ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր՝ հունիսի 4-ին, Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցի վերաբերյալ քննարկամն ժամանակ նշեց, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Սեւանի ափին գտնվող առանձնատունը կառուցվել է օրենքի կոպիտ խախտմամբ:
«Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, կան կոռուպցիոն ռիսկեր: Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոց տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու կա մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մ. նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտմամբ է եղել, հիմա էլ պարզ է, որ Սեւանի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ցանկացած պնդում վստահություն չի ներշնչում»,-ասաց նա:











