Մեքսիկական Սեն Պեդրոյի քաղաքապետը ամուսնացել է կոկորդիլոսի հետ։ Քաղաքապետ Վիկտոր Ագիլարի ու էգ կոկորդիլոսի պսակադրությունը կայացել է հին ավանդույթների համաձայն։ «Հարսնացուն» սպիտակ զգեստով էր փասթաթված, իսկ ծնոտը կապված էր սպիտակ ժապավենով։

Daily Mail-ի փոխանցմամբ, ըստ հին առասպելի՝ Սան Պեդրոյի քաղաքապետը ամեն տարի պետք է ամուսնանա կոկորդիլոսի հետ, որպեսզի հաջողություն բերի տեղի ձկնորսներին։