Մինչեւ 2017-ի տարեվերջ կփորձենք լիովին վերանայել Հայաստանում դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այս հարցում առկա է հանրության դժգոհությունը: Այս մասին հուլիսի 6-ին` կառավարության հերթական նիստում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել  գործադիրի 2002 թվականի հուլիսի 25-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացնելիս Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ինկլյուզիվ կրթության հնարավորություններ են ստեղծվում եւ կատարվում են վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները` կապված տնօրենների եւ դպրոցների աշխատանքի հետ: «Յուրաքանչյուր դպրոց կայք կունենա ծախսերի եւ թափուր տեղերի մասին տեղեկատվությամբ: Մինչեւ 2017-ի տարեվերջ կփորձենք լիովին վերանայել դպրոցական խորհուրդների գործառնությունները, տնօրենների նշանակման կարգը, քանի որ այս հարցում առկա է հանրության դժգոհությունը»,- ընդգծեց նախարարը: