8 մարդ է տուժել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Քալիֆորնիա նահանգ), երբ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցչին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի, տեղի ժամանակով՝ 15։47-ին, Միդ Ուիլշիր արվարձանում։

Ավտոմեքենայի մխրճվելու ժամանակ դեպքի վայրում գտնվող 9 մարդուց մեկին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից։ Ոստիկանությունը հաղորդում է, որ 8 անձ հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից մեկի վիճակն օրհասական է։

Նշվում է, որ ավտոմեքենայի վարորդը մնացել է դեպքի վայրում, իսկ միջադեպը դժբախտ պատահար է։