Վարժեցված առնետները շատ լավ ընտանի կենդանիներ են եւ ոչնչով չեն զիջում շներին։ Եթե նրանք կապվում են իրենց տիրոջ հետ, ապա ընդմիշտ։ Եթե այդպիսի մարդը նրանց տալիս է ուրիշ մեկին կամ լքում է, առնետը կարող է կարոտից մահանալ։ «Մոյա պլանետա»-ն հաղորդում է, որ մարդկանց նման առնետները շփման պակասի դեպքում ճնշված են դառնում։

Տեսագրությունում մայր առնետը հպարտությամբ մարդուն տանում է իր ձագին ցույց տալու։

Ամենայն հավանականությամբ, այն գերմանամկան ցեղատեսակին պատկանող առնետ է։ Աֆրիկայում այդ կենդանիներին սովորեցնում են գտնել ականները։