Իտալիայում ոստիկանությունը կադրեր է տարածել, որում երեւում է, որ Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում մոռացված ուղեբեռը սեփականատիրոջը վերադարձնելու համար պատասխանատու աշխատակիցները գողանում են արժեքավոր իրերը՝ դյուրակիր համակարգիչներ, սմարթֆոններ, պլանշետներ, կանխիկ գումար։

Իշխանությունները սկսել են ուսումնասիրել իրադրությունը, երբ միանգամից մի քանի ուղեւորներ օդանավակայնի աշխատակազմ են դիմել նույնանման բողոքներով. պայուսակներից եւ ճամպրուկներից, որոնք վերցրել են մոռացված իրերի սենյակից, պակասել են թանկարժեք իրերը։

Տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետո ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել երկու աշխատակիցներ, որոնց օդանավակայանի տնօրինությունը ժամանակավորապես՝ ամառային արձակուրդների ընթացքում աշխատանքի է ընդունել։ Գողացված իրերի զգալի մասը հայտնաբերվել է կասկածյալների տանը։