Մոսկվայի մարզային դատարանում փոխհրաձգության ժամանակ «GTA բանդայի» գործով անցնող 4 անձ է սպանվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Դիանա Տատոսովան, որը նախկինում պաշտպանում էր մեղադրյալներից մեկին։
«Ես խոսել եմ քննչական խմբի ղեկավարի հետ։ Նրա տվյալներով՝ 11 դատապարտյալ է սպանվել»,- ասել է Տատոսովան։
Այսպես կոչված, տխրահռչակ «GTA բանդան» ճանաչում ձեռք բերեց Մերձմոսկվայում վարորդների վրա հարձակումների շարքից հետո։ Հանցախմբին 17 մարդ է զոհ դարձել։











