ՀՀ մի շարք ավտոճանապարհներին հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին հաճախակի են խցանումներ տեղի ունենում ճանապարհով անցնող անասունների պատճառով:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապարհով անցնող կովերի պօատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, որի ընթացքում ֆինանսական լուրջ վնասներ են կրում ոչ միայն անասնատերերը, ովքեր անասուններին քշում են ճանապարհի կենտրոնով, այլ նաև՝ վարորդները՝ վնասված մեքենաների համար:
Քիչ չեն դեպքերը, երբ անասուններից փախչելու հետևանքով մեքենան կորցնում է կառավարումն ու վթարի ենթարկվում: Նմաօրինակ վերջին դեպքը գրանցվել էր օրեր առաջ՝ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին:











