Ավիատոմսեր վաճառող Chocotravel ղազախստանյան ծառայությունը նոր գովազդ է թողարկել՝ դարձյալ մերկ մարդկանց մասնակցությամբ ։Տեսահոլովակը հրապարակվել է ընկերության YouTube ալիքում, հայտնում է Lenta-ն։
Այս անգամ տեսահոլովակում գրեթե ամբողջությամբ մերկ օդաչուներ են՝ փողկապերով, ու ինտիմ մասերն էլ՝ գլխարկներով ծածկած։ Ավելի վաղ Chocotravel-ը ներկայացրել էր նույնատեսակ գովազդային հոլովակ՝ բորտուղեկցորդուհիների մասնակցությամբ, ինչը վրդովեցրել էր համացանցի օգտատերերին։











