Ամերիկյան Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքում պտտահողմի հետեւանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Ըստ Reuters-ի՝ տասնյակ տներ են վնասվել, շուրջ 17 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել:
Նշվում է, որ Թալսայում պտտահողմը հազվադեպ երեւույթ է: Բնության տարերքն անսպասելիորեն է հարվածել:











