Լոնդոնի հարավային շրջանում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով՝ ավտոբուսը Լավենդեր Հիլ փողոցում մխրճվել է խանութի ցուցափեղկի մեջ: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ:

Դեպքւ վայր են ժամանել Լոնդոնի ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները: