Շնաձկների մեծ խրախճանքի զարմանալի պատկեր է հաջողվել նկարահանել Նյու Յորքից ոչ հեռու անօդաչու սարքով, փոխանցում է Life-ը: 

Հեմփթոնի շրջանից ոչ հեռու ծովում անօդաչուին հաջողվել է զարմանալի տեսարան նկարահանել: Մի քանի շնաձկներ խնջույք էին կազմակերպել ձկների մեծ վտառում: Մասնագետների կարծիքով՝ հոլովակում հայտնված ձկներն ավելի շուտ ավազային շնաձուկ են (Odontaspididae), որոնք լայնորեն տարածված են աշխարհի գործնականում բոլոր ծովերում, հայտնում է National Geographic-ը:

Մասաչուսեթսի նահանգի ձկնորսության մասնագետ, գիտնական Գրեգորի Սքոմալի կարծիքով՝ շնաձկները շատ են սիրում ձկների նման վտառները, դա սնվելու նրանց ամենասիրած վայրն է: