Մեքսիկայի Սան Լուիս Պատոսիում ավանդական տեսարանը քիչ էր մնում ողբերգության վերափոխվեր, հայտնում է Daily Mail-ը: Ցլամարտիկ Սերխիո Ֆլորիսը որոշել է էֆեկտով ընդունել գազազած կենդանուն՝ մրցահրապարակում ծնկաչոք կանգնելով:

Երբ ցլին բաց են թողել, նա մեծ արագությամբ սլացել է ցլամարտիկի ուղղությամբ, որը չի կարողացել արձագանքել եւ ժամանակին ոտքի կանգնել:

500 կգ-անոց գազազած ցուլը տառացիորեն եղջյուրին է նստեցրել ցլամարտիկին՝ բռնելով նրա թեւատակերից եւ սկսել է նրան թռցնել ինչպես քրջե տիկնիկի եւ մրցասպարեզով քարշ տալ:

Ֆլորիսին օգնության են հասել օգնականները, որոնց դժվարությամբ է հաջողվել կենդանուն նրանից ետ մղել: Ցլամարտիկին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները նրա մոտ 3 ծանր վնասվածք են հայտնաբերել: