Շվեյցարական ընկերությունը ստեղծել է շոկոլադի նոր տեսակ՝ Ruby։ Այն ներկայացվել է Շանհայում։
Վերջին 80 տարիներին առաջին անգամ է շոկոլադի նոր տեսակ ստեղծվում։ Ruby շոկոլադը շատ յուրահատուկ է։ Սա շոկոլադի չորրորդ տեսակն է՝ սեւ, կաթնային ու սպիտակ տեսակներից հետո։ «Մենք ստեղծել ենք շոկոլադի չորրորդ տեսակ։ Սա բնական շոկոլադ է։ Այն վարդագույն երանգ ունի ու շոկոլադի, թարմության ու մրգերի եզակի համ»։ Նոր շոկոլադը ստեղծվել է Ruby տեսակի կակաոյի հատիկներից։ Ընդ որում դրա մեջ չեն հավելում ոչ հատապտուղներ, ոչ մրգեր, բայց դրանց համը զգացվում է։ Շոկոլադը հաճելի վարդագույն երանգ ունի։ Սակայն ներկանյութեր դրա մեջ չկան»,- հայտնել է Barry Callebaut ընկերության տնօրեն Անտուան դե Սեն – Աֆրիկը։











