«Մանչեստեր Յունայթեդը» 40 տարով ավելի հին է, քան Ադրբեջանը, սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի պատմական մաս է, իսկ հայերը իսլամաֆոբիայով են տառապում», նա ասել է. «Վերջին ամոթալի կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի նախագահի մոտ նյարդային ցնցումներ են, նա փորձում է իր սուտը տարածելու նոր հարթակներ գտնել»։

Շարմազանովը կարծում է, որ տարածքային հավակնություններ ունենալու համար պետք է պատմություն ունենալ։ «Իսկ Ադրբեջանն ընդամենը 99 տարվա պատմություն ունի։ Համեմատության համար ասեմ, որ «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,– ասել է Շարմազանովը։