Մյասնիկյան պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 14.30ի սահմաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով քիչ առաջ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց այս պահի դրությամբ տեղափոխվել է 6 տուժած:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ մասնագետների կողմից կատարվում են բոլոր անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Նախնական տվյալներով կա 7 տուժած:













