Տոկիոյում՝ Սիբույա բանուկ խաչմերուկում, մեքենան, որը փախչում էր ոստիկանական հետապնդումից, քիչ էր մնում տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկեր։ Այս մասին հայտնում է Japan Today–ը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սեւ բեռնատարը սկզբում անցնում հետիոտնի անցումի վրայով, հետո վերադառնում եւ արագություն հավաքելով՝ անցնում 2 կարմիր լույսի տակով։ Մարդիկ հազիվ են հասցնում փախչել, մի տղամարդ փորձում է ոտքով հարվածել մեքենային եւ ընկնում է։ Այդ ամբողջ ընթացքում բեռնատարին անընդհատ հետեւում էր ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Ոստիկանությունը կանգնեցրել էր բեռնատարը զննության համար։
Կատարվածից հետո չարագործի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Միջադեպից ոչ ոք չի տուժել։











