Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի գյուղերից մեկում անչափահաս հարսնացուին առեւանգել են մոր եւ եղբոր աչքի առաջ։ Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել են հարազատները, փոխանցում է The Daily Mail–ը։
Կինը չէր ուզում աղջկան կնության տալ նախքան չափահաս դառնալը, եւ փորձել է պաշտպանել նրան։ Այդ ժամանակ Շավքաթ անունով ապագա փեսան ընկերոջ հետ ծեծել էր կնոջը։ Հարսնացուի կրտսեր եղբայրը պաշտպանել է քրոջն ու մորը՝ փորձելով փայտով վռնդել հանցագործներին։ Աղջկան Շավքաթին կնության տալ էր խոստացել նրա հայրը։ Օրինական ամուսնությունն այդ տարիքում անհնար է, քանի որ հարսնացուն անչափահաս է համարվում։











