Ուգանդայի խորհրդարանի անդամները ծեծկռտուք են սարքել նիստի ժամանակ, հայտնում է Sky News–ը։
Նրանք չեն սահմանափակվել ձեռնամարտով, սկսել են միմյանց վրա աթոռներ նետել։ Թե ինչով է ամեն բան ավարտվել, չի հաղորդվում։
Տարաձայնությունների առիթ էր դարձել օրինագիծը, որը նախագահին թույլ է տալիս այդ պաշտոնում մնալ 75-ամյա տարիքը լրանալուց հետո։ Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին 73 տարեկան է։
Ուգանդայի նախագահն օրենքով ընտրվում է 5 տարին մեկ համընդհանուր քվեարկությամբ։











