Սեպտեմբերի 28-ին ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ղեկավար կազմը, ճանապարհապարեկային ծառայության եւ այլ ստորաբաժանումների անձնակազմերը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին կատարողական կարգապահության, ճանապարհային երթեւեկության խախտումների վերաբերյալ արձանագրությունները ճշգրիտ ու լիարժեք կազմելու, ծառայության ընթացքում քաղաքացիների հանդեպ բարեկիրթ եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օգնության կարիք ունեցողներին աջակցելու եւ այլ հարցեր:

Կրկին ընդգծվել է, որ ծառայությունը պետք է  բացառապես իրականացվի տեսուչի համազգեստին փակցված տեսախցիկները միացված վիճակում:

Նշվել է, որ Ճանապարհային ոստիկանության աշխատանքը շարունակելու է վերահսկվել թե ոստիկանության ղեկավարության եւ թե քաղաքացիական հասարակության կողմից:

Խորհրդակցության ավարտին տրվել են կոնկրետ հանձնարարականներ: