Հայաստանի ոստիկանությունը երբեք յուղի մեջ չի լողացել ինչպես պանիրը: Այս մասին նեյեմբերի 3-ին ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2018 թվականին առաջարկվում է Ոստիկանությանը 41,6 մլրդ դրամ (մոտ 86 մլն դոլար) հատկացնել կամ 544,4 մլն (1,3 տոկոս) պակաս, քան 2017 թվականին: 2017 թվականի լրացուցիչ ծախսերը կապված էին խորհրդարանական ընտրությունների եւ անվտանգության ապահովման հետ:

Եղիազարյանը չհամաձայնվեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարության հետ, որ ամեն տարի ոստիկանության համար նախատեսված բյուջետային հատկացումնեն ավելանում են: «Վերջին տարիներին դրանք չեն փոխվում: Ես որպես մարդ, որ ոստիկանությունում աշխատում է ավելի քան 30 տարի, հաստատ չեմ ասի, որ ոստիկանությունը յուղի մեջ տապակվում է»,- նշեց Վարդան Եղիազարյանը: