Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող անվադողերի խանութներից մեկում բջջային հեռախոս գողանալու մեջ:

«Նրա ինքնության և գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010)45-02-02 հեռախոսահամարներով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: