Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 37-ամյա Հայկ Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա բաժնում խոստովանել է, որ այս տարվա ընթացքում Երեւանում եւ Աբովյանում 34 մեքենաներից կատարել է գողություն:
Դեպքերի հանգամանքները պարզվում են:











