Երեւան քաղաքի քրեական հետախույզները երեւանաբնակ մի տղամարդու բերման ենթարկեցին կենտրոնական բաժին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով: 32-ամյա տղամարդու խուզարկության արդյունքում հայտնաբերվեց դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգված: Պարզվեց մարիխուանա է: Նա հայտնեց, որ թմրանյութը ձեռք է բերել ոմն Մուշեղից:

Ոստիկանության հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց՝ ոմն Մուշեղը Երեւանում բնակվող Մուշեղ Հ.-ն է: Նա տանը թմրամիջոց է պահում: Նոյեմբերի 1-ին ոստիկանության քրեական հետախույզները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Մուշեղ Հ.-ի տանը: Խուզարկության ժամանակ Հայրապետյանը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգվածով 4 փաթեթ եւ կանեփի սերմնահատիկներով 2 փաթեթ: Քրեական հետախույզներն էլ հայտաբերել են 7 փաթեթ: 36-ամյա Մուշեղ Հ.-ն բաժին բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնական բաժին: Հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հանգամանքները քննությամբ պարզվում են: