Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է ավազե փոսի մեջ:

Աբեի ընկնելու մասին տեսանյութը սոցցանցերում ճապոնացի օգտատերերի կողմից բազմիցս տարածվել է: Հետաքրքիր է, որ Թրամփը Աբեի ընկնելը չի նկատել:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է Աբեն թափահարում մականը գնդակին խփելու համար: Թրամփը կանգնած է հեռվում եւ նայում է, այնուհետ շրջվում է եւ այլ կողմ է գնում: Այդ ժամանակ Աբեն փորձում է դուրս գալ փոսից, սակայն դա նրան միանգամից չի հաջողվում եւ նա մեջքի վրա ընկնում է: Նրան օգնության է հասնում օգնականը, իսկ Թրամփը շարունակում է իր ճանապարհը՝ ոչինչ չնկատելով: