Ոստիկանության Ստեփանավանի բաժին զանգահարած քաղաքացին նոյեմբերի 5-ին հայտնել է, որ Գյուլագարակի Անտառտնտեսության պահաբաժիններից մեկում հայտնաբերվել են հատված ծառեր: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ ապօրինի հատվել է  19 ծառ: Պարզվել է, որ բոխիները, թեղիներն ու ուռենիները, բալենիները հատվել են նոյեմբերի 3-ին եւ 5-ին:

Ծառերը հատելու կասկածանքով բերման են ենթարկվել Գյուլագարակ գյուղի բնակիչ Սամվել Նազարյանը ու Սերգեյ Պապանյանը: