Օրերս կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Չարբախի Հովհաննիսյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ 25-ամյա Արթուր Իզմայիլյանին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց զգալի չափի մանրացված, չորացված դեղնաականաչավուն զանգված, որը փորձաքննությամբ պարզվեց մարիխուանա է։ Ոստիկանների ձեռնարկած գործողություննրի արդյոունքում պարզվեց, որ Իզմայիլյանը թմրանյութն ձեռք է բերել 24-ամյա Սամվել Պապյանից, ով թմրանյութը ձեռք էր բերել Շիրակի փողոցում ապրող Դիանա Զաքարյանից։ Խուզարկության արդյունքում, Զաքարյանի բնակարանից հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով 31 փաթեթ՝ 130 գրամից ավելի քաշով, նաեւ 10 փաթեթ կանեփի սերմնահատիկներով եւ 3 մլն 690 հազար դրամ։ Զաքարյանը կալանավորվել է, իսկ Պապյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ոստիկանությանն հաջողվեց պարզել, որ Զաքարյանին թմրամիջոց էր վաճառել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Աշոտ Անտոնյանը։ Աշոտ Անտոնյանի տան խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով 5 փաթեթ, կանեփի սերմերով 2 փաթեթ, սպիտակավուն հեղուկով ներարկիչ, նաեւ 24 պլաստմասե տարա կանեփի սերմերով։ 65-ամյա Աշոտ Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները քննվում են։

Բժիշկները պայքարում են ադրբեջանցու կրակոցներից վիրավոր կնոջ ոտքը փրկելու համար I ԼՈՒՐԵՐ I 20:30

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. Տիգրանաշենի երեխաները դպրոց կգնան Պարույր Սեւակում, Աճարկուտինը` Կիրանցում

«Մի աչքը բաց» են քնում, դռները փակում, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. մամուլի տեսություն

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Չինաստանում ռոբոտներն արդեն սնունդ են առաքում ուղիղ հյուրանոցի սենյակի դռան մոտ

Հավատացյալ բառի մեջ նեգատիվ ընկալում կա. այսօր կան հավատացյալներ եւ նորմալ քաղաքացիներ. Փաշինյան

SAV Mеdical–ի հեղափոխական առաջարկը. NEXOS 3D իմպլանտային համակարգը Հայաստանում է

Ադրբեջանի կողմից Փաշինյանին հրապարակային հրահանգները` նրա վարած անպատիվ քաղաքականության արդյունքն է

Իշխանությունը թաքցրել է Շաքիում կատարվածի սահմռկեցուցիչ մանրամասները

1,5 ամիս «In Court» թենիսի ակումբի կորտերը փակ են․ Երեխաները զրկված են մարզվելու հնարավորությունից

Ալիևը պահանջում է Փաշինյանից արմատախիլ անել «ռևանշիզմը» Հայաստանում

Երևանում մեկնարկել է ավանդական դարձած MedMeet բժշկական ցուցահանդեսը