Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Երեւանի Հաղթանակի 8 փողոցի բնակիչ Հովհաննես Գրիգորյանն ապօրինի զենք ունի։ Նոյեմբերի 10-ին փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ նշված տանը կից անասնագոմում ոստիկանները հայտնաբերել են «ՏՕՍ» տեսակի հրացան։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաձգաբանական քննություն։ Քննությունը շարունակվում է։