Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի խանութներից մեկում  նոյեմբերի 1-ին կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:

Ըստ ոստիկանության՝  գողության մեջ կասկածվողը նույն գյուղի բնակիչ Գարեգին Գ-ն է: Վերջինիս տանը հայտնաբերվել է գողոնի մի մասը,  տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ մարիխուանա:

Նա ձերբակալվել է, քննությունը շարունակվում է: