Նոյեմբերի 6-ին ոստիկանության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բացահայտեցին արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքով զբաղվող եւս մեկ դեպք։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գործող ոսկյա զարդերի խանութում 46-ամյա Արթուր Սահրադյանը շուրջ երեք ամիս առանց համապատասխան լիցենզիայի կատարել է արտարժույթի փոխանակման գործարքներ․ շուրջ 90 հազար ԱՄՆ դոլարի արտարժույթի անօրինական առքուվաճառք։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։











