Նոյեմբերի 10-ին ոստիկանության  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկությունները, Երեւանի Զաքյան-Խորենացի խաչմերուկում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկել Արթուր  Մուրադյանին։

Երեւանի Շարուրի փողոցի բնակիչ 27-ամյա Մուրադյանը հոկտեմբերի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Արթուր Մուրադյանը տեղափոխվել է ՔՀԿ։