Հայաստանում ընտանեկան բռնությունների դեմ պայքարին միանում է նաև սփյուռքահայությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների հայ համայնքը մասնակցել է Հայ-ամերիկյան առողջապահական միության և Հայ կանանց միջազգային կազմակերպության միջոցառմանը:

«Ավելի քան 3500 ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Հայաստանումվերջին 4 տարիների ընթացքում: Հայաստանում 2015-ին գրացված սպանությունների 17 տոկոսը ընտանեկան բռնությունների հետեւանք է: Սա սարսափեցնող փաստ է, որի դեմ պարտավոր ենք պայքարել»,-ասել է Հայ կանանց միջազգային կազմակերպության Նյու Յորք և Նյու Ջերսի մասնաճյուղի նախագահ Մարգարիտ Ջանիկյանը:

«Որեւէ երկրում կինը չպետք է ամուսնու կամ սկեսուրի կողմից ծեծ ուտի: Կառավարությունը պետք է դրան արգելք լինի, եւ այդ ծեծող ամուսիններն էլ պետք է բանտ նետվեն, որ դա դաս լինի հաջորդների համար»,-ասել է միջոցառման մասնակիցներից մեկը: