Բելգիացի նկարիչ Միկես Պոպին, որն իրեն բեմականացման համար մարմարե բլոկին էր ամրացրել, շղթաներից ազատելու համար ստիպված են եղել սղոց օգտագործել, հաղորդում է Lenta-ն:

Նկարիչը ծրագրել էր մուրճի եւ դուրի օգնությամբ ազատվել շղթաներից: Նա 19 օր շարունակ աշխատել է. քարի կողքին նա սնվել է, լվացվել, քնել եւ պետքարան գնացել: Մարմարե բլոկը պետք է արվեստի պատմությունը մարմնավորեր, որից նկարիչը պատրաստվում էր ազատել իրեն: