Կամչատկայի գործող հրաբուխներից Շիվելուչը ծովի մակարդակից մինչեւ 9 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտաժայթքել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԳԱ Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիանի ինստիտուտի Կամչատկայում հրաբուխների արտաժայթքումների արձագանքման խումբը:
«Շիվելուչ հրաբուխը մոխիր է արտաժայթքել ծովի մակարդակից 8-9 կմ բարձրությամբ: Մոխիրը տարածվել է հյուսիսարեւելյան ուղղությամբ 10 կմ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շիվելուչին տրվել է ավիացիոն սպառնալիքի նարնջագույն ծածկագիր: Այն Կամչատկայի ամենախոշոր հրաբուխներից մեկն է: Հրաբխի մեջ են մտնում 3 հիմնական կառուցվածքներ՝ Հին Շիվելուչը, հնագույն խառնարանը եւ ակտիվ Երիտասարդ Շիվելուչ հրաբուխը: Վերջինի լավային գմբեթի բարձրությունը 2,5 հազար մետր է:











