Ռեժիսոր Լյուկ Բերժերոնը հավաքել եւ YouTube-ում հրապարակել է մի վիդեո, որտեղ միավորել է 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի նոյեմբեր ժամանակահատվածում հրապարակված 314 հայտնի տեսահոլովակներից դրվագներ։

8-րոպեանոց տեսահոլովակումվ հայտնվել են զանազան սյուժեներ՝ էքստրեմալ հնարքներ, տպավորիչ պարեր, սիրո առաջարկություններ, խաղարկություններ եւ այլ իրավիճակներ, որոնք գրավել են օգտատերերի ուշադրությունը:

Տեսանյութի ստեղծման համար Բերժերոնը, իր խոսքով, ծախսել է 280 ժամ։  Հոլովակների  որոնումը նրանից խլել է շաբաթական 40 ժամ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։