Հայաստանում ընտանիքներ կան, որտեղ ամուսինը մի տուփ սիգարետ է հանգցնում կնոջ վրա: Այս մաիսն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե ամուսինն ամեն օր ճաշից, դեսերտից հետո մի տուփ սիգարետ է հանգցնում կնոջ վրա եւ ասում եք, որ էդ դեպքերն էնքան էլ շատ չէն, մեկ-երկու դեպք են ու դա ձեր համար նորմալ է, ուրեմն նորմալ է, օկ: Եթե ընտանիքներ կան, որտեղ վատ գնահատականի համար երեխային ամեն օր նվաստացնում են, բայց ասում եք համատարած չեն էդ դեպքերը, դա նորմալ չէ, ինձ համար մի խեղված ճակատագիր էլ շատ կարեւոր է: Մի ասեք, որ միայն կանայք են բռնության ենթրկվում, 1 տոկոսն հակառակի մասին է խոսում»,-ասաց նա: