Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, քվեարկության են դրվել նախօրդ օրերին քննարկված օրենքների նախագծերը:

Քվեարկության է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, նաեւ  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության է դրվել նաեւ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի եւ Մուրադ Մուրադյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթները: