Իշխող հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից արված հայտարարություններն անթույլատրելի են։ Այս մասին դեկտեմբերի 11-ին՝ ԱԺ ավանդական տարեկան ճեպազրույցներ ժամանակ, հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի հայտարարությունները։
Ընդդիմադիրը նշել է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիներ են մեղավոր, որ այսպիսի պատգամավորներ են ընտրել։ «Քաղաքացիները սիրով իրենց ձայնը տվել են հանրապետական կուսակցությանը։ Ես կասեի նույնիսկ նրանց խելքը գնում է հանրապետականի համար»,-նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանում ընդունված է ամեն ինչում մեղադրել գործող իշխանություններին, բայց քչերն են իրենց հարց տալիս, թե ով է այդ իշխանություններին ընտրում։
Էդմոն Մարուքյանը ընգծել է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիները չպետք է քվեարկեին ՀՀԿ-ի օգտին՝ նախընտրական կաշառք վերցնելով, իսկ այժմ նրանք վճարում են իրենց ընտրության համար։











