Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը իմ համար անակնկալ չէր, ինքը վաղուց էր ուզում դուրս գալ բանակից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
«Դաժե ես եմ էն ժամանակ ասել՝ դուրս մի արի»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայկազ Բաղմանյանը զինված ուժերում իր ծառայությունը միշտ լավ է կատարել։
Դիտարկմանը, որ պաշտպանության նախարարն ասել է, որ իր հորդորով է Հայկազ Բաղրամյանը հեռանում, Սարոյանն արձագանքեց. «Հա, երեւի նոր կադրեր, նոր մարդիկ են պետք»։
Սարոյանի կարծիքով՝ մարտական պատրաստականության համար պատասխանատուն չէր կարող չարաշահում թույլ տալ։ «Ախր նրա ձեռքը ինչ կար, որ մի հատ էլ չարաշահում աներ։ Դե, էդքան տարի ծառայել ա, հո երկաթից չի»,-նշել է Սարոյանը։
Դիտարկմանը, թե նա ծառայությանը զուգահեռ բիզնես է դրել ու բանակի հաշվին հարստացել է, շքեղ մեքենա ունի, Սարոյանն արձագանքեց. «Կարող ա՞ բանակի հաշվի ա հարստացել, տղա ջան: Բանակում մարտական պատրաստականության համար պատասխանատու մարդը ի՞նչ պտի առներ, ինչի՞ց պտի առներ: Էդ շքեղ մեքենան ես գիտեմ՝ Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել։ Մենք խի ընկերություն չունենք, շրջապատ չունենք, բա մեր դրսի ընկերներն ինչի՞ համար են»:
Հարցին, թե եթե պաշտոն չունենար, նման նվերներ կստանա՞ր, Սարոյանը պատասխանեց. «Կարող ա գրող էլ չտային: Մարդիկ տեսան, որ ծառայում ենք, գողություն չենք անում, ավազակ չենք, մեր ընկերներն էլ եկել մեզ պաձերժկա են արել»:











