Կառավարությունը հերթական անգամ փորձում է հրատապ նախագծեր «սղղացնել»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց Աժ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես չգիտեմ՝ որն է պատճառը, որ կառավարությունը որերորդ անգամ փորձում է հրատապ նախագծեր սղղացնել, չեմ կարող մեղադրել մի ամբողջ համակարգի, որովհետեւ որպեսզի դու մեղադրես մի ամբողջ համակարգի, կամ ազգի մի ստվար զանգվածի եւ չպատժվես՝ պետք է առնվազն լինես մոլորյալ առողջապահության նախարար: Նախագծում ասում եք՝ ողջամիտ դիտորդ, ի՞նչ նկատի ունեք՝ օյաղ դիտորդն ա, թե խելքը գլխին: Կառավարությունը պետք է գնա իրավական որոշակիությունը պահպանելու ճանապարհով եւ հաշվի առնի մեր դիտողությունները»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր հերթական արտահերթ նիստն է հրավիրել:

Այն հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը: