Արագության նոր ռեկորդ է սահմանել Virgin Hyperloop One-ը Լաս Վեգասի մերձակայքում գտնվող իր DevLoop հրաձգարանում: 0.0002 մթնոլորտային ճնշմամբ խողովակում կապսուլան գրեթե 387 կմ/ժ արագություն է զարգացրել, հաղորդում է New Atlas-ը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դեկտեմբերյան փորձարկումները ցույց տվեցին ոչ միայն ռեկորդային արագությունը, այլ նաեւ ապացուցեցին նոր համակարգի հուսալիությունը:

Ընկերության վերջնական նպատակն է տրանսպորտի նոր տեսակ ստեղծել, որը կարող է խողովակաշարային համակարգով ուղեւորներին եւ բեռները տեղափոխել օդանավի արագությամբ: