Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որը նկարահանվել է Չինաստանի գեղեցկության սրահներից մեկի աշխատակիցների ամենամյա խնջույքի ժամանակ, հաղորդում է Vesti.ru-ն` վկայակոչելով South China Morning Post-ը:

Գեղեցկության սրահի աշխատակցուհիներին ստիպել են հրապարակայնորեն ծեծել միմյանց՝ թիմային ոգու ամրապնդման համար:

Տեսագրության մեջ երեւում է բեմի վրա կանգնած մի քանի կին, որոնք հերթականությամբ հարվածում են միմյանց: Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքում օրերս անցկացված միջոցառումը նվիրված էր «Ցզինխուայուան» կոսմետիկական գեղեցկության սրահի 14-ամյակին:

Խնջույքին ներկա աշխատակիցներից մեկի խոսքերով՝ այս վարժությունն ուղղված էր թիմային հարաբերությունների ամրապնդմանը: