Reddit-ի օգտատերերը հիացած են հոլովակից, որում Նոր Զելանդիայում բարյացակամ պինգվինը «շփվում» է անցորդների հետ, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Մեկ օրում հոլովակը դիտել է ավելի քան 74 հազար մարդ, այն հազարից ավելի մեկնաբանություն է ունեցել:

Կադրերում պինգվինը մոտենում է անցորդներին, որոնք ուրախությամբ նրան լուսանկարում են: Ըստ որում՝ նա ոչ մեկի հանդեպ վախի նշույլ չի դրսեւորում:

Նշվում է, որ տեղացի ոստիկանի խոսքով՝ պինգվինը հաճախ է հայտնվում շրջակայքում եւ խաղում է տների հետեւում գտնվող թփերի մեջ:

Մեկնաբանություններում օգտատերերը քննարկել են ոչ միայն պինգվինին, այլ ընդհանրապես Նոր Զելանդիան, համեմատելով հարեւան Ավստրալիայի հետ:

«Ավստրալիայում բոլոր կենդանիներն ուզում են քեզ սպանել: Նոր Զելանդիայում պինգվինները զբոսնում են ինչպես թափառող կատուներ: Այս երկրներից մեկին դաժանաբար ճնշում են»,- գրել է RamenJunkie-ն: