Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քիչ առաջ բոյկոտեցին ավագանու նիստն ու հեռացավ նիստերի դահլիճից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քննարկվող հարցերին իրենց խմբակցությունը դեմ է, չի ցանկանում մասնակցել հարցերի քննարկմանն ու քվեարկությանը, այդ պատճառով հեռանում են ավագանու նիստից: Ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին այս հայտարարությունն ուրախացրեց, նրանք ծափահարեցին, ինչին Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Լավ, եթե ուրախացաք, չենք հեռանա»:
Հանրապետականները, սակայն, հակադարձեցին՝ նշելով, որ չեն ուրախացել եւ հորդորեցին հեռանալ: «Երկիր Ծիրանիի» անդամների հեռանալուց հետո ՀՀԿ-ականները կատակեցին. «Ջուր շփեք հետեւներից, շուտ պիտի գնային»:
Նշենք, որ միջանցքում լեզվակռիվ է եղել Հանրապետական խմբակցության անդամ, «Ծիտ» մականունով հայտնի Արմեն Սահակյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ











