Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամներին մեղադրեց իրենց կոստյումները պետության փողերով առնելու մեջ: Տարոն Մարգարյանը դիմելով նրան, նշեց:
«Ի տարբերություն ձեզ, մենք ստանում ենք ՀՀ դրամով աշխատավարձ, դուք երեւի՝ դրամով: Երբ մեր հագուկապի մասին հայտարարություններ եք անում, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ ի տարբերություն մեզ, ինչ դարձել եք ավագանի՝ ձեր հագուկապի մեջ լիքը բաներ փոխվել են՝ քայլվածքի, սանրվածքի եւ ամեն ինչի մեջ: Երբ որ մի բանի չեք տիրապետում, հերիք է, դատարկ խոսալով չի կարելի առաջնորդվել»,-ասաց նա:
Մարինա Խաչատրյանը նրան պատասխանեց. «Դուք չեք ճանաչում մեզ, ես ինքս բարձր որակավորում ունեցող բժիշկ եմ, Սոնա Աղեկյանը՝ բարձր որակավորում ունեցող մանկավարժ, մենք մեր հագուկապի գումարը վաստակում ենք մեր քրտինքով, ի տարբերություն ձեզ»:











