Ստամբուլի քաղաքապետարանի անվտանգության բաժնի պետ Թայֆուն Քարալըն հեռացվել է աշխատանքից։
Օրեր առաջ ինտերնետում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է Թայֆուն Քարալըն ուշագնացության աստիճան ծեծում անվտանգության աշխատակցին։
Աշխատակցին տեղափոխել էին հիվանդանոց։ Ավելի ուշ ծեծված աշխատակիցը բաժնի պետի դեմ բողոք էր ներկայացրել։











