Չինաստանի Շանսի նահանգի Տաիուան քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի մուտքի մոտ տեղադրվել է արեւելյան տոմարով 2018 թվականի խորհրդանիշ շան հսկա ֆիգուր ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով ու հոնքերով, հայտնում է People's Daily China- ի թվիթերյան էջը:
Ոսկյա մազերով, հոնքերով ու քթով, վզին կարմիր շարֆով եւ ցուցամատը վեր պարզած շան մեծ ֆիգուրը տեղադրվել է արեւելյան տոմարով նոր տարվա նախօրեին, որը կսկսի 2018 թվականի փետրվարի 18–ին։
Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ ԱՄՆ նախագահը հաճախ է բարձրացնում ցուցամատը քննարկումների ժամանակ, իսկ կարմիր շարֆը խորհրդանշում է Թրամփի կարմիր փողկապը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։











