Թել-Ավիվում Lego մանկական կոնտրուկտորներով կառուցվել է աշխարհի ամենաբարձր աշտարակը, որի համար անհրաժեշտ է եղել ավելի քան 500 հազար դետալներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աշտարակի բարձրությունը մոտ 36 մ է, որը համեմատելի է 12 հարկանի շենքի հետ: Աշտարակի նախորդ ռեկորդը սահմանվել էր Գերմանիայում, կառույցն ուներ 35,47 մետր բարձրություն:
Նախագծի կազմակերպիչը Թել Ավիվի քաղաքապետարանն է, աշխտարակը նվիրվել էր Լեգոյի մեծ երկրպագու Օմեր Սայագին, որը 8 տարեկանում մահացել էր քաղցկեղից: Աշտարակի կառուցմանը մասնակցել են հազարավոր տեղացիներ:











