Արտասահմանյան համարանիշերով մեքենաների խախտումներն այսուհետ տեսա եւ լուսանկարահանող սարքերը կֆիքսեն:

Այսուհետ արտասահմանյան համարանիշերով մեքենաները, որոնք Հայաստանի տարածքում կատարում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, սահմանային անցակետում նրանց կտեղեկացնեն տուգանքի մասին: Ծանուցումից հետո մեկ տարվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում կարգելվի վարորդի մուտքը Հայաստան: