Հրապարակվել է Մոսկվայի կանգառում ավտոբուսի կողմից ուղեւորներին վրաերթի ենթարկելու վայրից տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնել են Արտակարգ իրավիճակների ծառայությունից, երթուղային ավտոբուսը կանգառի մեջ է մխրճվել Մոսկվայի մետրոյի «Սխոդենսկայա» կայարանի մոտ:
Ճանապարհային պատահարից 3 մարդ է տուժել, զոհեր չկան: Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետտեսչության աշխատակիցները:
Տրանսպորտի դեպարտամենտի նախնական տեղեկություններով՝ միմյանց են բախվել մարդատար ավտոմեքենան եւ ավտոբուսը, վթարի հետեւանքով վերջինը թռել է ուղեւորների կանգառ: Մինչդեռ ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը՝ փորձելով բախումից խուսափել:











